Արցախի ԱԳ նախարար. Մեր դիրքորոշումը այդպիսի առաջարկների վերաբերյալ մնում է անփոփոխ
Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հայտարարությունները:
Հարց․ Ինչպե՞ս կմեկնաբանեք Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարրերը։
Պատասխան․ ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված տարրերը նորություն չեն պարունակում և հանդիսանում են բազմիցս հրապարակված Մադրիդյան սկզբունքների բառափոխում։
Մեր դիրքորոշումը այդպիսի առաջարկների վերաբերյալ հայտնի է և մնում է անփոփոխ։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած մոդել, եթե այն միտված է ապահովել կայուն և հարատև խաղաղություն, անհնար է առանց արցախյան կողմի լիարժեք մասնակցության բանակցային գործընթացի բոլոր փուլերին և չի կարող հաշվի չառնել առկա իրողությունները։
2016 թ․ ապրիլի պատերազմը ակնառու կերպով ցուցադրեց, որ իրականությունից կտրված մոտեցումները վտանգավոր են, և կարող են ճանապարհ հարթել անկանխատեսելի զարգացումների համար։
Այսօր, նախ և առաջ, անհրաժեշտ է հետևողական քայլեր ձեռնարկել խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման և ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի իրագործման ուղղությամբ։ Չիրականացված պայմանավորվածությունները կուտակվելով՝ վերածվում են բալաստի և խոչընդոտում են բանակցություններում դրական տեղաշարժի հնարավորությունը։
Հարակից հրապարակումներ`
- Մարկարով. Տրամադրվածությունն այնպիսին է, որ դժվար թե այս տարածքները դառնան քաղաքական առևտրի առարկա
- Նալբանդյան. Ամերիկացի համանախագահը որևէ նորություն չի ասել
- ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը հրապարակել է «ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքներ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան