Մաքսիմ Մանուկյան. Այս նվաճումն ինձ համար երազանքի իրականացում էր
Հունահռոմեական ըմբշամարտի 80 կգ քաշային կարգում աշխարհի նորընծա չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ հաջորդ նպատակն օլիմպիական խաղերում հաղթելն է.
«Դեռ գլուխս տաք է, բայց սկսում եմ գիտակցել՝ ինչ աշխատանք եմ կատարել: Այս նվաճումն ինձ համար երազանքի իրականացում էր: Կարծում եմ՝ տարիքն այնքան էլ մեծ նշանակություն չունի:
Մրցակիցներս շատ ուժեղ էին, չեմ ցանկանա առանձնացնել որեւէ մեկին, բայց կարողացա պայքարել ու հաղթել: Իհարկե, եզրափակիչն ավելի պարտավորեցնող էր: Այդ պահին՝ գորգ մտնելուց առաջ, միայն հաղթանակի մասին էի մտածում:
Հաջորդ նպատակս օլիմպիական ոսկին է՝ Տոկիո-2020-ի չեմպիոնությունը»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Չեմպիոնները ժամանեցին հայրենիք
- Եվս մեկ Աշխարհի չեմպիոն՝ ըմբիշ Մաքսիմ Մանուկյան
- ԱԱ.Մաքսիմ Մանուկյանը եզրափակչում է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան