Խոսրովի արգելոցի տարածքը կապահովվի բջջային կապով և Wi-Fi-ով
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Խոսրովի անտառ» արգելոցում հեռահաղորդակցության ցանցի բացակայության վերաբերյալ հարցին՝ ասաց, որ հրդեհաշիջման ընթացքում արգելոցի տարածքում բջջային կապի բացակայությունը հանգեցրել էր որոշակի բարդությունների:
«Մի քանի ժամ հետո ԱԻՆ-ը կազմակերպեց թվային կապ, սակայն դա բավարար էր միայն ԱԻՆ-ի համար»,- ասաց Դավիթ Տոնոյանը:
Նրա խոսքերով՝ հանրապետության նախագահի ու վարչապետի հանձնարարությամբ բջջային օպերատորների հետ տարվել են բանակցություններ, որոնք անձամբ վարել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և որոշում է կայացվել տվյալ տարածքն ապահովել բջջային կապով:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ այժմ բանակցություններ են ընթանում, և ընտրում են այն վայրերը, որտեղ պետք է տեղակայվեն համապատասխան կայանները: Նախարարը հույս հայտնեց, որ առաջիկա 20 օրվա ընթացքում այդ խնդիրը կլուծվի:
Բացի այդ, ըստ նրա, ցանկանում են արգելոցում Wi-Fi սարքավորումներ տեղադրել, որը կօգնի նաև մոնիտորինգային աշխատանքներին, որսագողության դեմ պայքարին: Սա կլինի մասնավոր ներդրման ու դրամաշնորհային ծրագրով:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին