Քաղաքական 14:00 24/08/2017 Հայաստան

Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները վերահաստատեցին կառուցողական փոխգործակցության պատրաստակամությունը

Oգոստոսի 23-24-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայացել է Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն։

Բարձրագույն մակարդակի հանդիպումը, որը բարձր քաղաքական երկխոսության շարունակությունն է, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախօրեին։

Հայաստանի Հանրապետության Նախագահը և Թուրքմենստանի Նախագահը,
համակողմանիորեն ուսումնասիրելով հայ-թուրքմենական միջպետական հարաբերությունների ողջ համալիրի վիճակը և զարգացման հեռանկարները,
հենվելով Հայաստանի և Թուրքմենստանի միջև պատմական ամուր փոխառնչությունների, երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամական կապերի և փոխգործակցության վրա,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև բարեկամության և համագործակցության մասին 1993 թվականի օգոստոսի 24-ի պայմանագրի անխախտելիությունը,
համոզված լինելով, որ Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդումն ու զարգացումը բխում է երկու երկրների ժողովուրդների արմատական շահերից,
ձգտելով զարգացնել առավել սերտ փոխգործակցություն միջազգային ասպարեզում և միջազգային կազմակերպություններում, որոնց անդամակցում են Հայաստանի Հանրապետությունը և Թուրքմենստանը,
հայտարարում են ներքոհիշյալի մասին.

Բարեկամության, թափանցիկության և փոխըմբռնման մթնոլորտում անցկացված բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները փաստեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանը և Թուրքմենստանը մեծ ճանապարհ են անցել ամենատարբեր ոլորտներում հայ-թուրքմենական միջպետական փոխգործակցության ձևավորման և հետագա ընդլայնման ուղղությամբ։

Հայաստանի Հանրապետությունը և Թուրքմենստանը, վճռական լինելով բազմապատկել և ամրապնդել երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամությունը, այսուհետև ևս կկառուցեն իրենց հարաբերությունները փոխվստահության ոգով՝ առաջնորդվելով իրավահավասարության, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, շահերի հարգման և փոխշահավետության սկզբունքներով։

Նախագահներն արտահայտվեցին առևտրատնտեսական, գիտական, մշակութային և կրթական ոլորտներում երկկողմ կապերի, միջխորհրդարանական երկխոսության, գործարար շրջանակների և ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչների միջև փոխշփումների դինամիկ զարգացման օգտին։

Հայաստանի Նախագահը և Թուրքմենստանի Նախագահը գոհունակությամբ հաստատում են, որ միջազգային օրակարգի հիմնական հարցերի շուրջ պետությունների դիրքորոշումների համահունչ լինելը և համագործակցությունը զարգացնելու փոխադարձ տրամադրվածությունը լայն հնարավորություններ են ընձեռում բազմակողմ հարթակներում կառուցողական փոխգործակցության համար։ Պետությունների ղեկավարներն արտահայտվեցին միջազգային իրավունքի գերակայության, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակների և սկզբունքների վրա հիմնված արդար ժողովրդավարական աշխարհակարգի հաստատման օգտին՝ ընդունելով ՄԱԿ-ի կենտրոնական համակարգող դերը համընդհանուր խաղաղության և միջազգային անվտանգության պահպանման, համաշխարհային հարցերում հավաքական ձեռնարկների և բազմակողմանի մոտեցումների աջակցման գործում։ Կողմերը համոզված են, որ բոլոր երկրների կողմից միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների պահպանումը առաջնահերթ է միջազգային հարաբերությունների կառուցման գործում։

Ընդգծվել է գոյություն ունեցող հակամարտությունների համար բացառապես խաղաղ լուծում փնտրելու կարևորությունը՝ քաղաքադիվանագիտական միջոցներով և մեթոդներով՝ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա։

Հայաստանի և Թուրքմենստանի Նախագահները վերահաստատեցին կառուցողական փոխգործակցության իրենց պատրաստակամությունը ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում միջազգային ահաբեկչության, անդրազգային հանցավորության, թմրանյութերի, զենքի ապօրինի շրջանառության և անօրինական միգրացիայի դեմ պայքարում։

Հայաստանը և Թուրքմենստանը կհամակարգեն իրենց արտաքին քաղաքական գործունեությունը՝ ի շահ զարգացման, համագործակցության և առաջընթացի, հանուն անվտանգության և կայունության ամրապնդման:

Կողմերը շահագրգռվածություն հայտնեցին տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման և տվյալ ոլորտում առկա ներուժի իրացման հարցում։ Այդ նպատակով նրանք առավելագույն աջակցություն կցուցաբերեն առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, էներգետիկայի, տրանսպորտի և հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, ոսկերչության, թեթև և վերամշակման արդյունաբերության, ինչպես նաև նորարարության և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության զարգացմանը:

Կողմերը կնպաստեն երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև փոխգործակցության մեխանիզմի կատարելագործմանը և անմիջական կապերի խթանմանը:

Հայաստանի Հանրապետությունը և Թուրքմենստանը պատրաստակամություն են հայտնում համատեղ մշակելու ծրագրեր տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներում, հանդես են գալիս երկու պետությունների միջև կանոնավոր ուղիղ օդային հաղորդակցություն հաստատելու օգտին:

Նախագահները ընդգծել են հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համապատասխան ազգային մասերի առջև դրված խնդիրների կատարման կարևորությունը։ Նրանք հանդես են եկել հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման օգտին՝ առևտրատնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական համագործակցությունը զարգացնելու, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում գործունեությունն ընդլայնելու նպատակով։ Նշված ուղղություններով նախաձեռնություններն իրականացնելու նպատակով ձեռք է բերվել պայմանավորվածություն 2018 թվականի առաջին կիսամյակում Աշխաբադում Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստն անցկացնելու վերաբերյալ։

Կողմերը համոզված են, որ զբոսաշրջությունը հանդիսանում է փոխճանաչումը, ինչպես նաև երկու երկրների միջև մշակութային, տնտեսական և հումանիտար համագործակցությունը խթանող կարևոր միջոց և համաձայն են մշակել այդ բնագավառում երկկողմ փոխգործակցության ակտիվացման ուղիներ և ուսումնասիրել զբոսաշրջիկների և գործարարների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու հնարավորությունները՝ հատկապես քաղաքացիների զբոսաշրջիկային և գործնական նպատակներով այցելությունները կարգավորող նորմատիվ-իրավական հենքի կատարելագործման մասով։

Պետությունների ղեկավարներն ընդգծեցին փոխադարձ շահագրգռվածությունը՝ հումանիտար ոլորտում հարաբերությունների զարգացման, արվեստի և մշակույթի գործիչների և կազմակերպությունների, հետազոտական կենտրոնների, առողջապահական, ուսումնական հաստատությունների և մշակութահումանիտար ոլորտի այլ կազմակերպությունների միջև ուղիղ շփումների ընդլայնման հարցում։

Կողմերն արտահայտվեցին մշակույթի ոլորտում գործնական երկխոսության ակտիվացմանն ուղղված ծրագրերի օգտին, այդ թվում Թուրքմենստանում հայկական և համապատասխանաբար Հայաստանի տարածքում թուրքմենական պատմական ժառանգության պահպանման մասով։

Նախագահները պատրաստակամություն հայտնեցին Հայաստանի Հանրապետությունում և Թուրքմենստանում փոխադարձաբար անցկացնելու ազգային ցուցահանդեսներ, գործարար համաժողովներ և այլ միջոցառումներ՝ երկու պետությունների գործարար շրջանակների մասնակցությամբ։

Պետությունների ղեկավարները գոհունակություն հայտնեցին այցի ընթացքում մի շարք փաստաթղթերի ստորագրման կապակցությամբ, որոնք կոչված են նպաստելու հայ-թուրքմենական հարաբերությունների իրավապայմանագրային հենքի ամրապնդմանը։ Ընդունելով դրա հետագա ընդլայնման կարևորությունը՝ համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին հանձնարարվել է աշխուժացնել տարբեր ոլորտներում համագործակցության կոնկրետ քայլերին նոր խթան հաղորդելուն միտված երկկողմ համաձայնագրերի և պայմանագրերի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Կողմերը պայմանավորվեցին տարբեր մակարդակներում պահպանել մշտական շփումներ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերում՝ խթանելու համար փոխշահավետ համագործակցությունը՝ ի շահ Հայաստանի և Թուրքմենստանի ժողովուրդների։

Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը երախտագիտություն հայտնեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին, ողջ հայ ժողովրդին՝ իրեն և թուրքմենական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ, բարեկամական ընդունելության և հյուրընկալության համար և հրավիրեց Հայաստանի Հանրապետության Նախագահին նրան հարմար ժամանակ պաշտոնական այց կատարել Թուրքմենստան։

Հրավերն ընդունվեց երախտագիտությամբ։ Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով։




Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:01
Կառավարությունը գաղտնի է պահում, թե Իտալիա այցի ընթացքում ՊՊԾ քանի աշխատակից է ուղեկցել Աննա Հակոբյանին
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի Իտալիա այցի ընթացքում ուղեցկող պատվիրակություն չի ձևավորվել, նրան ուղեկցել են ՊՊԾ և արարողակարգային...
Աղբյուր` Panorama.am
15:26
«Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է
Ստացվում է, որ որոշում կայացրած դատավորն արդեն աշխատում է որպես ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, սակայն դեռևս դատական ակտը չի տրամադրել պաշտպանական կողմին։
Աղբյուր` Panorama.am
15:15
Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից
Մասնագիտությամբ աշխարհագրագետ-մանկավարժ Հայարփի Հակոբյանը, շարունակելով իր ընտանիքի ավելի քան 35 տարվա մեղվապահական ավանդույթները, հիմնել է...
Աղբյուր` Panorama.am
14:58
Ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա. Աշոտյան
«Քանիցս ասել եմ, որ ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան Եվրամիության անդամ դառնա»,- այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:56
Ոստիկանության հուժկու պատասխանը մեր օպերացիային. Արսեն Բաբայան
Երեկ ոստիկանությունն իր այդ օպերացիայից մի տեսանյութի արտահոսք էր արել, որտեղ Արթուր Վանեցյանի մեքենան հոծ գիծ է հատում։
Աղբյուր` Panorama.am
14:00
Պակիստանում գերմանական հետախուզության աշխատակցին մահացած են գտել
Պակիստանում Գերմանիայի դեսպանատան աշխատակցին, որը աշխատում էր Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունում (BND), Իսլամաբադում գտնվող իր...
Աղբյուր` Panorama.am
13:49
Մեզ ասում են «ռադ եղեք», մենք շարունակելու ենք մեր պայքարը. Ոսկու շուկայի աշխատակիցներ
«Մենք չենք եկել այստեղ նամակ գրելու։ Ընդունում չկար։  Եթե առաջ ընդունում էին, լսում էին հիմա ասում են դիմում գրեք, այսինքն այնքան որ՝...
Աղբյուր` Panorama.am
13:21
Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով. Գևորգ Պապոյան
«Մենք ուզում ենք լինել անկախ, իսկ անկախություն այն է, որ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից և բոլորն էլ ինչ-որ չափով քեզանից են կախված....
Աղբյուր` Panorama.am
13:19
Կյանքը սև ու սպիտակ չէ. Ֆիննախը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին
«Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող»,-ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց կա՞ օրակարգում հարցին ի պատասխան ասաց ֆինանսների նախարար Վահե...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ազգին հանելու ենք ոտքի՝ մեր սխալն ուղղելու համար. Ակցիայի մասնակից
«Օրենք մշակելուց առաջ հաշվի չե՞ք առնում, թե ինչի մասին է խոսքը։  Մենք 20 տարի  գործունեություն ենք ծավալում, մեր ոլորտն...
Աղբյուր` Panorama.am
13:11
Հրդեհ` ավտոմեքենայում
Հունվարի 13-ին, ժամը 10:56-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
12:52
Մեզ հետ քննարկում չի եղել, ոչ հարց են պարզաբանել ու հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
Ոսկու շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան են անում կառավարության շենքի մոտ՝ կապված հունվարի 1-ից  հարկերի բարձրացման հետ։ Նրանք նշում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Իրավիճակ և անելիք. Արա Այվազյան
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը գրում է. «Տարեսկզբին Ալիևի  արած...
Աղբյուր` Panorama.am
12:19
Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում
Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում: Դասակարգման թարմացված ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սպանություն Նոր Գեղիում. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է
Հունվարի լույս 13-ի գիշերը 911 ծառայություն զանգած 36-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինքը հարվածել է հարևանին, ու խնդրել` շտապօգնություն և ոստիկան...
Աղբյուր` Panorama.am
11:50
ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվել է խիստ նկատողություն
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ հայտարարվեց խիստ նկատողություն։ ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
11:06
Հունվարին մարդիկ պետք է տեսնեին լավ որակ, ի՞նչ են տեսնում՝ փոխարինված գծերում ժամերով ավտոբուս են սպասում. Տիգրան Ավինյան
«Անցած  շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 3205 շարժակազմ, նախատեսված 4541-ի փոխարեն, 1336-ով...
Աղբյուր` Panorama.am
11:01
Պապյան. Ցուկերբերգի հայտարարությունից հետո Ֆեյսբուքը կդառնա X-ը, որտեղ շատ են այլատյացությունը, բռնության կոչերը
«Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հայտարարությունից հետո փոփոխությունների մասին խոսելիս ուղղակի պետք է նայել, թե ինչ տեսք ունի այսօր...
Աղբյուր` Panorama.am
11:00
Շարմազանով. Ալիևի ասած «ֆшշիuտական Հայաստանը» ու Նիկոլի ասած «պատմական Հայաստանը» նույն բանն են
«Նրա հիվանդ ամբիցիաները սահմաններ չեն ճանաչում»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական գործով հերթական նիստից առաջ լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
10:42
Զախարովան արձագանքել է Քեոսայանի կոմայի մասին ուկրաինական մամուլի հրապարակումներին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի ալիքում պատասխանել է ուկրաինական լրատվամիջոցների այն հաղորդագրություններին, որոնք,...
Աղբյուր` Panorama.am
10:32
Անչելոտին նշել է «Ռեալի»` «Բարսելոնայից» կրած ջախջախիչ պարտության պատճառները
Նախօրեին կայացել է Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը, որն ավարտվել է Հանսի Ֆլիկի թիմի՝...
Աղբյուր` Panorama.am
09:51
Փաշինյանն ուզում է՝ մեր հանրությունը անբարnյականությnւնը ճանաչի որպես բարոյականություն, դավաճանnւթյnւնը՝ հայրենասիրություն. Ժաննա Ալեքսանյան
«Միջազգային դատարաններում հայցերից հրաժարվելու, Մինսկի խումբը լուծարելու առաջարկն ընդունելուց հետո Նիկոլ Փաշինյանի մոտ արդարության և...
Աղբյուր` Panorama.am
09:43
Ավելի վատ բան ասեմ՝ այս առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը
«Երբ իշխող ուժի ղեկավարն Ադրբեջանի` ՀՀ-ին ներկայացվող ապառազմականացման պահանջին ի պատասխան, հայտարարում է սպառազինությունների փոխադարձ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հունվարի 13-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 13-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393.05 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
09:10
Խոշոր վթար Երևանում, կան հոսպիտալացվածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 13-ին, ժամը 04:22-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:...
Աղբյուր` Panorama.am
09:05
Հունվարի 13-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
13:14 13/01/2025

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}