«Իրանի նախագահը նույնպես Հայաստանը համարում է աշխարհի հետ հաղորդակցվելու մի դարպաս»
«Մենք հետաքրքրված ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ առողջապահության ոլորտում համագործակցությունը խորացնելու և զարգացնելու գործում»,-այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը` նախարարությունում Իրանի Իսլամական Հանրապետության «Վարան Փարթո Դարման» ընկերության խորհրդի ղեկավար, գործադիր տնօրեն Մոհամմադ Օջատթանահիի հետ հանդիպմանը։
ԱՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախարարը նշել է, որ Հայաստանը հարևան երկրի համար կարող է հարթակ հանդիսանալ ԵԱՏՄ երկների շուկա դուրս գալու համար։
Մոհամմադ Օջատթանահը նշել է, որ իր երկրի նախագահը նույնպես Հայաստանը համարում է աշխարհի հետ հաղորդակցվելու մի դարպաս, և պատահական չէ, որ «Վարան Փարթո Դարման» ընկերությունը մշտապես ցանկացել է խորացնել համագործակցությունն առողջապահության ոլորտում։
Իրանցի գործարարը նաև առաջարկել է համատեղ սկրինինգային ծրագրեր իրականացնել Հայաստանում առավել տարածված ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով։