Նալբանդյան. Ամերիկացի համանախագահը որևէ նորություն չի ասել
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարություններին:
«Ամերիկացի համանախագահը որևէ նորություն չի հայտարարել, ասել է այն, ինչի մասին ասել են եռանախագահող երկրները, եթե նայեք նրանց հինգ հայտարարությունները, ապա այդ կետերի մասով որևէ նորություն չի ասվել:
Հայաստանն իր վերաբերմունքը արտահայտել է այդ հինգ հայտարարությունների վերաբերյալ:
Ուրիշ բան է, որ Ադրբեջանն է խուսափում որևէ ձևով իր դիրքորոշումն արտահայտել այդ արտահայտությունների վերաբերյալ: Ավելին, ոչ միայն խուսափում է, այլև ձևացնում, որ նման որևէ առաջարկներ, սկզբունքներ կամ տարրեր գոյություն չունեն»,-ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան