Հայ հրշեջ-փրկարարները Վրաստանում կանխել են կրակի տարածումը բնակավայր
Օգոստոսի 24-ին, ժամը 15.00-ի դրությամբ Վրաստանում գտնվող ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են ծավալել անտառային 3 տեղամասերում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻ նախարարությունից։
Ընդհանուր հաշվով, ըստ աղբյուրի, տեղամասերում ծառայություն է իրականացնում 23 հրշեջ-փրկարարով 4 մարտական հաշվարկ:
«Առաջին՝ ամենաբարձր և դժվարմատչելի տեղամասում գործի է դրվել ամենագնաց մեքենան:Երկրորդ տեղամասում անտառի եզրին հասած կրակը սպառնում էր մոտակա՝ Ծաղվերի բնակավայրին: Հայ հրշեջ-փրկարարները, վաղ առավոտից պայքարելով հրդեհի դեմ, կարողացել են կասեցնել կրակի առաջխաղացումը և մեկուսացնել հրդեհի բոլոր օջախները: Իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ:
Երրորդ տեղամասի տարածքում եղած անտառի խորքում առկա են եղել հրդեհի բազմաթիվ օջախներ: Հայ հրշեջ-փրկարարներին այստեղ նույնպես հաջողվել է մեկուսացնել կրակի օջախները և անցնել մարման աշխատանքներին՝ անտառի խորքը հասնելու համար կիրառելով հրշեջ խողովակներից կազմված եռաճյուղ մայրուղային գիծ»,-մասնավորապես հայտնում են ԱԻՆ-ից։:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ռուսներին
- Հայ հրշեջ-փրկարարները առավոտից վերսկսել են հրդեհաշիջումը Վրաստանում
- Վրաստանի նախագահը մեկնել է Բորժոմի
- Վրաստանն օգնության խնդրանքով դիմել է Եվրամիությանը
- Հայ հրշեջ-փրկարարները՝ Վրաստանում
- ՀՀ ԱԻ նախարարությունն օգնության ձեռք է մեկնում Վրաստանին
- Փրկարար ծառայության շարասյունը մեկնեց Վրաստան
- Վրաստանն օգնության խնդրանքով դիմել է Հայաստանին
- Վրաստանում անտառային հրդեհները մարելու համար Ադրբեջանն ու Թուրքիան երկուական ուղղաթիռներ են ուղարկել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան