«Ելք»-ը բողոքարկել է «Զիբիլիքսի» գործը կարճելու վերաբերյալ ՀՔԾ որոշումը. ՀԺ
«Ելք» դաշինքը երեկ բողոքարկել է «Զիբիլիքսի» գործը կարճելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի կայացրած որոշումը։ Բողոքը ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին է ուղարկվել ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այս մասին գրել «Հայկական ժամանակ»-ը:
Խոսքը այս տարվա մայիսի 12-ին Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում տեղակայված ընտրական շտաբի մոտ հայտնաբերված չափազանց հետաքրքիր փաստաթղթերի պատմության մասին է։
Շտաբից դուրս բերված և հարակից աղբամանը նետված տրցակներում կային ուղղակի ապացույցներ ընտրակաշառքների և այլ ընտրախախտումների մասին։ Փաստի առթիվ հարուցվել էր քրգործ, սակայն հուլիսի 25-ին ՀՔԾ-ն կարճել էր այն։ Կարճելու մասին որոշումը ստացվել է օգոստոսի 18-ին, Փաշինյանի կողմից ուղարկված գրությանն ի պատասխան»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին