Հաջորդ «Եվրասիական շաբաթը»՝ Երևանում
«Հայաստանն ունի մտավոր և կադրային բավական մեծ ներուժ, հայկական տեխնոլոգիական ընկերությունները հաջողությամբ համագործակցում են խոշոր անդրազգային ընկերությունների հետ»,- Աստանայում անցկացվող «Եվրասիական շաբաթ» համաժողովի «ԵԱՏՄ թվային փոխակերպում. Նոր հայացք տնտեսությանը» թեմատիկ քննարկման ժամանակ այս մասին նշել է «ԵԱՏՄ թվային փոխակերպում. Նոր հայացք տնտեսությանը» քննարկման ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը։
Նրա խոսքով՝ այս գործոնները կարևոր նախադրյալ են թվային տնտեսության զարգացման համար, ինչը կնպաստի Հայաստանի առաջխաղացմանը այս ուղղությամբ:
«ԵԱՏՄ թվային օրակարգը արդյունավետ մեխանիզմ է միության անդամ երկրների թվային միասնական տարածքի կազմավորման և գործունեության համար, ինչը հնարավորություն կստեղծի ԵԱՏՄ անդամ երկրների թվային տնտեսությունների զարգացման, տնտեսական առաջընթացի, տեխնոլոգիական և սոցիալական նոր մակարդակի անցման համար»,- տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է Տարասյանը։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը «ԵԱՏՄ-Իրան. Տրանսպորտային և լոգիստիկ միջանցքի բարելավում» քննարկման ընթացքում ներկայացրել է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի ծրագիրը՝ որպես այլընտրանքային միջանցիկ ճանապարհ Իրանից դեպի եվրասիական և եվրոպական շուկաներ՝ հաշվի առնելով Հայաստանի դերը որպես Իրանի հետ ցամաքային սահման ունեցող միակ ԵԱՏՄ անդամ-երկիր»։
Աղբյուրը հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշմամբ «Եվրասիական շաբաթ» համաժողովը հաջորդ տարի կանցկացվի Երևանում։