«Երևան Սիթի Տուր» -ի շրջանակում կգործի նոր՝ «Գիշերային Երևան» երթուղին
«Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագրի շրջանակում մշակվել է նոր երթուղի:
Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնից հայտնում են, որ օգոստոսի 25-ից ամենօրյա կանոնավոր երթուղիներից բացի Հանրապետության հրապարակից կմեկնարկի «Երևան Սիթի Տուր»-ի «Գիշերային Երևան» խորագրով նոր երթուղին։ 45 րոպե տևողությամբ այդ երթուղով մայրաքաղաքի բնակիչները և հյուրերը հնարավորություն կունենան վայելելու երեկոյան Երևանը, մասնակիցը դառնալու Հանրապետության հրապարակի երգող շատրվանների նոր երաժշտական ծրագրի, ինչպես նաև շրջելու մայրաքաղաքի յուրօրինակ տեսարժան վայրերում և բարձունքից վայելելու երևանյան համայնապատկերը:
Ծրագիրը գործելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:
Երթուղին նախատեսված է ժամը 20։30-21։15-ը:
Երթուղու մեկնարկը և ավարտը՝ Հանրապետության հրապարակ։