Հոգլանդի հայտարարությունը հայկական կողմերին պաշտպանում է շատ ավելի վատ տարբերակի կիրառումից. «Առավոտ»
«Առավոտ»-ի հետ զրուցում ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանն անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությանը, նշել է, որ քաղաքական գործընթացը երբեմն իրոք շատերի համար զարմանալի շրջադարձեր է պարունակում։
«Տվյալ դեպքում ստացվել է այնպես, որ ԱՄՆ համանախագահը, Մադրիդյան սկզբունքների տառին և ոգուն համապատասխանող այս հայտարարությունը հնչեցնելով, փաստորեն, հայկական կողմերին պաշտպանում է շատ ավելի վատ տարբերակի կիրառումից՝ մի տարբերակի, որը նախատեսում է Արցախի տարածքների աստիճանական հանձնումը ադրբեջանական կողմին՝ անգամ ոչ թե ԼՂԻՄ սահմաններում Արցախի Հանրապետության անկախության ճանաչման դիմաց, այլ ճակատային գծում ադրբեջանական զինուժի կողմից ագրեսիվ գործողությունների դադարեցման դիմաց։ Հաստատապես ժամանակավոր դադարեցման դիմաց»,- նշել է Մելիքյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։