Սևանի հոգեբուժական հիվանդանոցում դեռևս խնդիր է մահճակալների խտությունը
Սևանի հոգեբուժական հիվանդանոցում դեռևս խնդիր է մնում ննջասենյակներում մահճակալների խտությունը։ Հիվանդանոց այցելած առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ծանոթացել է ծառայության որակի բարձրացման և խնամքի պայմանների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
ԱՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նա շրջել է հիվանդասենյակներում, քննարկել հիվանդների բուժման ընթացքը, ծանոթացել կենցաղային պայմաններին և դրանց բարելավման ուղղությամբ վերջին շրջանում իրականացված աշխատանքներին։ Առանձին հատվածներում կատարված վերանորոգումները, նորացված կահույքը և հանգստի ու ժամանցի կենտրոնը, վերջերս վերակառուցված բաղնիքը զգալի բարելավել են հոգեկան խնդիրներով հիվանդների սպասարկումը։
ԱՆ-ից հայտնում են, որ ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 2-ի 815 Ն որոշման համաձայն Սևանի ԲԿ-ի նոր շենքի կառուցումից հետո նախկին շենքն իր տարածքով հանձնվելու է Սևանի հոգեբուժական հիվանդանոցին։
Քննարկվել են հիվանդների տեղափոխմամբ ծառայության որակի բարելավման հնարավոր ազդեցությանը վերաբերող, ինչպես նաև կազմակերպական հարցեր։