Անի Պողոսյանը լողի աշխարհի առաջնությունում թարմացրել է Հայաստանի պատանիների ռեկորդը
ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում մեկնարկած լողի աշխարհի պատանիների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամներ Անի Պողոսյանն ու Վարսենիկ Մանուչարյանը մեկնարկել են 100 մետր ազատ լողաոճում:
ՀԱՕԿ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Անի Պողոսյանը 85 մասնակիցների մեջ զբաղեցրել է 43-րդ տեղը: Նրա ցույց տված 59,13 արդյունքը Հայաստանի պատանիների նոր ռեկորդ է: Վարսենիկ Մանուչարյանը 59,69 արդյունքով հանգրվանել է 48-րդ հորիզոնականում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան