ԱԱ. Լևան Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համար
Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկել են ազատ ոճի ըմբիշները:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ 125 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լևան Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համար:
Բերիանիձեն մեկնարկել է 1/8 եզրափակչից, որտեղ տեխնիկական հաղթանակ տարավ՝ մրցակցի չներկայանալու պատճառով: Քառորդ եզրափակչում մեր ըմբիշը հաղթել է Ղրղզստանի ներկայացուցիչ Այան Լազարևին: Սակայն, Բերիանիձեին չի հաջողվել անցնել եզրափակիչ: Նա կիսաեզրափակչում զիջել է վրացի Գենո Պետրիշվիլիին: Մի քանի ժամից Լևան Բերիանիձեն կգոտեմարտի երրորդ տեղի համար:
Այսօր գորգ են մտել նաև 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը և 61 կգ Վալոդյա Ֆրանգուլյանը: Բարսեղյանն որակավորման փուլում առավելության է հասել իսրայելցի Յուրի Հոլուբի նկատմամբ, բայց 1/8 եզրափակչում պարտվել է ղազախ Նուրիսլամ Սանաևին ու դուրս մնացել հետագա պայքարից:
Ֆրանգուլյանն էլ պայքարը լքել է որակավորման փուլից, որտեղ զիջել է Ղազախստանի ներկայացուցիչ Դաուլեթ Նիյազբեկովին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան