Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շինարարությունն ավարտական փուլում է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտակերտի և Շահումյանի շրջաններ, տեղում ծանոթացել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու տարբեր հատվածներին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, Շահումյանի շրջանում Նախագահը հրավիրել է խորհրդակցություն՝ մայրուղու շինարարության ավարտական փուլին վերաբերող հարցերի շուրջ:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարներն ու ներկայացուցիչները:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի կապակցությամբ՝ ընդգծելով աշխատանքները բարձր որակով և ժամանակին ավարտին հասցնելու անհրաժեշտությունը:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հարակից հրապարակումներ`
- Բակո Սահակյանը հանդիպել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցմանը մասնակցող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին
- Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի աշխատանքները կփորձենք մինչև տարեվերջ ավարտել. Արա Վարդանյան
- Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական ճանապարհի վերակառուցումը կավարտվի 2016թ. վերջին
- 1,5 մլրդ դրամ՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման համար
- 1 մլրդ 540 մլն դրամ՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու Վարդենիսի հատվածի առաջին փուլի հիմնանորոգման համար
- «Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցումը ռազմաքաղաքական նշանակություն ունեցող ծրագիր է»
- Հեռուստամարաթոն 2014-ի նվիրատվություններով կամբողջականացվի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վերակառուցումը
- Ա.Վարդանյան. Վարդենիս-Մարտակերտ ճանաարհի հայաստանյան հատվածը կշահագործվի տարեվերջին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան