ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն անցկացրել է նոր բիզնես դասընթաց հյուրանոցային ոլորտի համար
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը շարունակում է ընդլայնել ոչ ֆինանսական պրոդուկտների շրջանակում ՓՄՁ ներկայացուցիչների համար իրականցվող բիզնես դասընթացների թեմատիկ ընդգրկումը և աշխարհագրությունը:
Հերթական երկօրյա բիզնես դասընթացները տեղի են ունեցել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և ներառել են տուրիզմի զարգացմանն ուղղված և նոր ներդրված «Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ», «Հոգատարություն հյուրերի նկատմամբ», «Մոտիվացիա և կադրերի պահպանում», «Հյուրանոցային ծառայությունների վաճառք» թեմաները: Դասընթացներին մասնակցել է Սյունիքի մարզի փոքր և միջին ձեռնարկությունների շուրջ 15 ներկայացուցիչ:
Բանկի մարքեթինգի բաժնից հայտնում են, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից մինչ օրս կազմակերպված 53 դասընթացներին մասնակցել են ավելի քան 650 ՓՄՁ ներկայացուցիչներ շուրջ 400 կազմակերպություններից:
Դասընթացները վարում են բանկի միջին և ավագ օղակի ղեկավար աշխատակիցներ՝ ներկայացնելով արդյունավետ կառավարմանը և մարքեթինգին վերաբերող թեմաներ: Մասնակից կազմակերպությունների գործունեության ոլորտները ներառում են ծառայությունները, առևտուրը, արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը պարտատոմսեր կտեղաբաշխի
- ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն արդեն հասանելի է նաև Easy Pay տերմինալների միջոցով
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ. Լցրե՛ք ամառը հաճելի պահերով և մասնակցե՛ք 5 iPhone 7-ի խաղարկությանը
- Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին շնորհել է «B+» վարկանիշը
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ.Միացեք բիզնեսի թվային աշխարհին
- Microsoft կորպորացիան և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը կաջակցեն ՓՄՁ-ների թվայնացմանը
- Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկն ընդլայնում է իրականացվող դասընթացների ոլորտները
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ.Բիզնեսը 100 օրերի ընթացքում ազատված կլինի վարկային տոկոսադրույքներից
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն առաջարկում է «GREEN» վարկեր՝ ՓՄՁ-ների համար
- «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի աշխատակիցների կողմից լիազորությունները չարաշահելու գործն ուղարկվել է ՀՔԾ
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում կայացավ «Այն, ինչ գնել եք, դա էլ կշահեք» խաղարկությունը
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մասնաճյուղ է գործարկել Մյասնիկյան համայնքում
- Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ. Ֆինանսական նոր հոսքեր դեպի ՀՀ գյուղատնտեսություն
- Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ. Մարզերում մեկնարկում է բիզնես դասընթացների ծրագիր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին