Դեմկուսի նախագահին անհանգստացնում է ոչ թե Հոգլանդի հայտարարությունը, այլ ԱԳՆ-ի պարզաբանումը
Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին անհանգստացնում է ոչ թե ամերիկացի համանախագահի հայտարարությունը, այլ Հայաստանի արտաքին գործերի նախարարության արձագանքը: Նա կարծում է, որ Հոգլանդի հայտարարությունը ևս մի փորձ էր՝ պարզելու հասարակության արձագանքը, իսկ այդ արձագանքը պետք է լինի շատ կոշտ:
«ԱԳՆ-ն ասում է՝ նոր բան չկա: Եթե նոր բան չկա, ուրմեն՝ դուք համաձայնել եք քննարկել էս հարցերը»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ա. Սարգսյանը:
Նրա խոսքով, հայտարարություններն ու քննարկումներն ընթանում են սիրողական մակարդակով:
«Մենք ժամանակին առաջարկեցինք, որ բանակցությունները պետք է լինեն երևանյան սկզբունքներին համապատասխան: Եթե ուզում եք խաղաղություն լինի, պետք է վստահություն լինի երկու ժողովուրդների միջև: Եթե իշխանությունները ցանկանան հաճոյանալ ու հանձնել յոթ տարածքները, դրանից Ադրբեջանի ախորժակը չի փակվի, ոչ մի միջազգային երաշխիք էլ ձեզ չի փրկի»,-մտահոգությունները ներկայացրեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Թևան Պողոսյան. Եթե Հոգլանդի նպատակը դա էր, ապա նա հասել է նպատակին
- Արցախի ԱԳ նախարար. Մեր դիրքորոշումը այդպիսի առաջարկների վերաբերյալ մնում է անփոփոխ
- Մարկարով. Տրամադրվածությունն այնպիսին է, որ դժվար թե այս տարածքները դառնան քաղաքական առևտրի առարկա
- Նալբանդյան. Ամերիկացի համանախագահը որևէ նորություն չի ասել
- ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը հրապարակել է «ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքներ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան