Կուբանում զոհվածների թվում հայեր կան
Կուբանում՝ ավտոբուսի ծովն ընկնելու հետևանքով զոհերի թվում երկու հայ կա: Նրանք հայր ու որդի են՝ Բուլուդյան Արմեն Սեդրակի (ծնվ. 14.10.1978թ) և Բուլուդյան Սեդրակ Սարգիսի (27.09.1953):
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, պարզվել է 18 զոհերի ինքնությունը, հրապարակվեն են անուն-ազգանունները:
ԱԻՆ-ից հայտնում են, որ կապ է հաստատվել ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանի և ՃԿԱԿ-ում ՀՀ ԱԳՆ ներկայացուցչի հետ: Պարզվել է, որ զոհված հայերը Ռուսաստանի քաղաքացիներ են:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Կրասնորդարի շրջանում «Տամաննեֆտեգազ» ընկերությանը պատկանող ավտոբուսն ընկել է ծովը: Ավտոբուսում եղել է ընկերության 41 աշխատակից: Հարուցվել է քրեական գործ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում