Պարզվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանին ծանր մարմնական վնաս պատճառած անձի ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանի դանակահարության բոլոր հանգամանքները։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ օգոստոսի 24-ին՝ ժամը 02.50-ին, ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի թափանցող վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի քննչական վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն ընդունվել է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության վարույթ։
Պարզվել է Հ.Մկրտչյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի վայրը, վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Նախնական քննության տվյալներով՝ օգոստոսի 24-ին՝ ժամը 01-ի սահմաններում, Հ.Մկրտչյանն այցելել է իր ծանոթներից մեկին, որտեղ վերջինիս 21-ամյա եղբոր հետ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։
Միջոցներ են ձեռնարկվում՝ 21-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական սանկցիայի ենթարկվեց միանգամից 9 փաստաբան
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորը մերժեց պաշտպանների միջնորդությունը
- «Կկարոտենք ձեզ». ՊՊԾ գնդի գրավման գործով հաջորդ նիստը՝ օգոստոսի 23-ին
- Եթե մարդը մեկին համակրում է, նրա հանդեպ այլ ձև է վարվում. փաստաբանը՝ ՊՊԾ գնդի գործով դատավորին
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալը համաձայն չի հանրային պաշտպան ունենալ
- Վ.Բալասանյան. ՊՊԾ գնդի գրավումը բոլոր առումներով ահաբեկչություն էր «Առավոտ»
- «Ամեն անգամ գալիս ենք այստեղ, որևէ գործողություն չենք կատարում». ՊՊԾ գնդի գործով դատավոր
- ՊՊԾ գնդի գործով փաստաբանները պահանջեցին իրենց պաշտպաններին բերել դատական նիստերի դահլիճ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան