Նաիրիտցիների գործադուլը նախազգուշական քայլ էր. «Առավոտ»
Կառավարության շենքի մոտ երեկ նաիրիտցիները նստացույց էին անում: Այն տևեց ընդամենը կես ժամ: «Առավոտ»-ի հարցին՝ ինչո՞ւ այդքան կարճ տևեց նստացույցը, նաիրիտցիներն ասել են, որ դա նախազգուշական քայլ է, հետագայում իրենք ավելի կոշտ ու խիստ քայլերի են դիմելու:
Նաիրիտցիները պահանջում են վերագործարկել «Նաիրիտ» գործարանը, որն իրենց համար աշխատատեղեր կստեղծի:
Հիշեցնենք, որ վերջերս էլ «Նաիրիտ» գործարանում օտարերկրյա ներդրողները հանդիպել էին կառավարության անդամների հետ՝ գործարանի հնարավոր վերագործարկման հարցով»: