Վրաստանում այրվել է 100 հա անտառային տարածք
Բորժոմիի կիրճի անտառներում բռնկված հրդեհի հետևանքով 100 հա տարածք է այրվել: Իրավիճակը բարդացնում են լեռնային ռելիեֆը, քամին ու չոր եղանակը: Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է 1500 հրշեջ-փրկարար, զինվորականներ, ՆԳՆ աշխատակիցներ:
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր աշխատանքներում դրական միտումներ կան, մեկուսացվել են բոլոր հիմնական օջախները:
«Չնայած դրան՝ մենք աշխատում ենք 24-ժամյա ռեժիմով»,-լրագրողներին ասել է Վրաստանի նախագահը:
Մարման աշխատանքներում ներգրավված է վեց ուղղաթիռ՝ Վրաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Բելառուսից:
Խոսելով հրդեհի պատճառների մասին նա նշել է, որ պետք է սպասել քննության արդյունքներին:
«Եկեք չխոսենք վարկածների մասին, սպասենք քննությանը: Ինչպես հրդեհի մարման աշխատանքներն են ինտենսիվ ընթանում, այնպես էլ կգնա քննությունը»,-նշել է Վրաստանի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում հրդեհաշիջման ժամանակ հայ հրշեջը ծխահարվել է
- Հայ հրշեջ-փրկարարները Վրաստանում կանխել են կրակի տարածումը բնակավայր
- Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ռուսներին
- Հայ հրշեջ-փրկարարները առավոտից վերսկսել են հրդեհաշիջումը Վրաստանում
- Վրաստանի նախագահը մեկնել է Բորժոմի
- Վրաստանն օգնության խնդրանքով դիմել է Եվրամիությանը
- Վրաստանն օգնության խնդրանքով դիմել է Հայաստանին
- Բորժոմիում չեն կարողանում մարել անտառային հրդեհները