Կուբանում ավտոբուսն ընկել է ծովը
Կրասնորդարի շրջանում «Տամաննեֆտեգազ» ընկերությանը պատկանող ավտոբուսն ընկել է ծովը: Ավտոբուսում եղել է ընկերության 41 աշխատակից, նրանցից 16-ը մահացել են, 24-ը երկվել են: Մեկ մարդ համարվում է անհետ կորած, նրան գտնելու համար որոնողական աշխատանքներ են իրականացվում: Հարուցվել է քրեական գործ:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, քննչական կոմիտեից հայտնել են, որ քննվելու են բոլոր հնարավոր վարկածները, այդ թվում երթևելության կանոնները խախտելը, տեխնիկական անսարքությունը, տեխնիկական վիճակի վերահսկողությամբ զբաղվող անձի պարտականությունների կատարումը, աշխատակիցների անվտանգության ապահովումը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում