Մոտ 54 տոկոսով աճել է «Գառնի» այցելողների թիվը
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն այս տարվա վեց ամիսներին 152 870 այցելու է ունեցել, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 99709-ի փոխարեն: Այս մասին մշակույթի նախարարությունում 2017 թ. առաջին կիսամյակի աշխատանքների ամփոփ հաշվետվությունը ներկայացնելիս հայտնել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը։
Նա նշել է նաև, որ տոմսերի վաճառքից ստացված գումարը 2016 թ. առաջին կիսամյակի համեմամատ՝ 53,88 տոկոսով ավելի է:
ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի խոսքով, այլ է պատկերը «Զվարթնոցի» դեպքում: Պատմամշակութային արգելոց-թանգարանի այցելուների թիվն աճել է ընդամենը 7,7 տոկոսով, հասույթը` նախորդ տարվա վեց ամիսների համեմատությամբ, 22,25 տոկոսով: 2017 թ. վեց ամիսներին «Զվարթնոցն» ընդամենը 19 166 այցելու է ունեցել (2016թ. նույն ժամանակահատվածի 17 796-ի փոխարեն):
Հարակից հրապարակումներ`
- Գառնիում ժողովրդական ու աշուղական երգեր կհնչեն
- «Գառնիի» կինոսրահում կատակերգություն կցուցադրվի
- «Զվարթնոց» կվարտետը հանդես կգա Գառնիում
- Բացօթյա կինոդիտումներ՝ «Գառնի» արգելոց-թանգարանում
- «Գառնի»-ում ելույթ է ունենալու Հայաստանի Ազգային նվագարանների պետական նվագախումբը
- «Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարաններում մուտքի տոմսերի նոր սակագին է սահմանվել