Արտաշես Բախշյան. Մենք չունենք աղբավայրերի կառավարման որևէ դրական փորձ
«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ ՏԶԿ նախարարությունում մշակվել է «Համայնքային թափոնների կառավարման մասին» ՀՀ նոր օրենքը, որի ընդունումը հնարավորություն կընձեռնի հանրապետությունում կիրառել թափոնների կառավարման արդյունավետ, համակարգված և միասնական քաղաքականություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՏԿԶՆ Տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության պետ Արտաշես Բախշյանը՝ նշելով, որ միաժամանակ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններով էլ կսահմանվեն շրջակայքի աղտոտման համար տուգանքները:
«Օրինակ՝ շրջակայքի աղտոտումը մինչև 2 կգ համայնքային թափոնի առաջացնում է տուգանքի նշանակում՝ 16 հազար դրամ: Նույն գործողությունը, կատարված բնակելի տնից կամ այլ շենքից՝ 20 հազար դրամ: Օրենքի անցումային դրույթներով նախատեսվում է իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմող, այնուհետև այդ գործողությունները քննող լիազորված աշխատակիցներ ունենալ, ինչպես նախարարության, ոստիկանության, այնպես էլ ՏԻՄ կողմից լիազորված»,- մանրամասնեց նա:
Բախշյանի կարծիքով՝ պետք է մարդու գրպանին «կպնել»՝ նպատակներին հասնելու համար:
Նրա խոսքով՝ օրենքի նպատակներից է առաջին հերթին նվազեցնել մարդու առողջությանը հասցվող վնասը, թափոնների հավաքումը, կառավարումը, կազմակերպումը և ամեն ինչ անել՝ բնությունից նոր ներգրավվող ռեսուրսը պակասեցնելու և վերաշրջանառության մեջ դնելու մեր ունեցած ռեսուրսները:
«Պետք չէ մտածենք անմիջապես ռեսուրսից հրաժարվելու ու թաղելու մասին, պետք է մտածենք դրա շրջանառման մասին: Այսօր մենք չունենք աղբավայրերի կառավարման որևէ դրական փորձ: Եթե որոշ համայնքներում աղբահանությունը կատարվում է բավարար մակարդակի, ապա արդարացված չէ այդ հավաքված աղբի պատշաճ տեղավորումը, որը վնաս չի հասցնի մարդու առողջությանը: Մեր նպատակն է հասնել աղբավայրերի պատշաճ կառավարմանը»,- ասաց Բախշյանը:
Տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության պետը նշեց նաև, որ ժամանակից տեխնոլոգիաների օգտագործումը կարող է հանգեցնել աղբահանության սակագների բարձացման. «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկները որոնք ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառում , ունեն աղբահանության բարձր սակագնին: Առանց այն էլ մենք հիմա ունենք աղբավայրերի կառվարաման հետ կապված խնդիր, քանի որ եվրոպական կառավարման ստանդարտի դեպքում ճնշում կա սակագնի բարձացման: Սակայն մենք հիմա փորձում ենք դա ճնշել, չեզոքացնել մի շարք կազմակերպչական գործընթացներով»:
Հարակից հրապարակումներ`
- «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում առավելագույնս կնվազեցվի աղբանոցների ու աղբավայրերի թիվը
- «Մաքուր Հայաստան» ծրագիրը պարբերաբար պետք է կոշտ վերահսկողության տակ լինի. Վարչապետ
- Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարում է արշավ` «Մաքուր Հայաստան» ծրագրի հետ կապված
- Ոստիկանություն. «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում օրինազանցները կենթարկվեն պատասխանատվության
- «Մաքուր Հայաստան» ծրագրով գույքագրվել ու անձնագրավորվել են շուրջ 2300 աղբանոց
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները