Թուրքիան զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին
Թուրքիան Սիրիայի հետ սահմանակից Քիլիս նահանգի Էլբեյլի շրջանում զինտեխնիկա է կուտակում։Թուրքական «Yeniakit» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Էլբեյլիի հանդիպակաց կողմում գտվնող սիրիական Աֆրին շրջանը վերահսկվում է Սիրիայի քրդական ուժերի կողմից: Այս մասին կարդում ենք Էրմենիհաբերում։
Նշվում է, որ Էլբեյլիում արդեն իսկ տեղակայվել են «Fırtına» տեսակի հաուբիցներ և «M 114» զրահափոխադրիչներ: Զինտեխնիկան սահմանային է հասցվել 10 բեռնատար ավտոմեքենաների միջոցով:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությունը» (ԺՄԿ-PYD) նույնականացնում է «Քրդստանի բանվորական կուսակցության» (PKK) հետ՝ երկուսն էլ համարելով ահաբեկչական կառույց: