«Հարվի» հզոր փոթորիկը՝ Տիեզերքից
Ամերիկյան Տեխաս նահանգին պատուհասած «Հարվի» հզոր փոթորիկը ՆԱՍԱ-ի տիեզերագնացները նկարահանել են տիեզերքից:
ԱՄՆ-ում «Հարվի» փոթորիկը կարող է կործանարար ջրհեղեղի պատճառ դառնալ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ամերիկյան Տեխաս նահանգին պատուհասած «Հարվի» հզոր փոթորիկը սպառնում է ամենահզորն ու ավերիչը լինել վերջին 10 տարիների ընթացքում: Փոթորիկը ծածկել է Տեխասի ափամերձ տարածքները: Այդ շրջանում բնական աղետի ռեժիմ է հայտարարվել: Փոթորկի կենտրոնում քամու ուժգնությունը ժամում հասնում է 215 կմ-ի:
Ենթադրվում է՝ «Հարվին» կդառնա վերջին տասը տարում ԱՄՆ խոշորագույն փոթորիկը։