Բորժոմիում հրդեհը մարվել է
Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Բորժոմիի կիրճի անտառներում հրդեհը մարվել է:
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, չնայած դրան արտակարգ իրավիճակների շտաբը ևս մի քանի օր կշարունակի գործել:
Արտակարգ իրավիճակների ու պաշտպանության նախարարներն հրդեհվող անտառի վիճակն ուսումնասիրել են ուղղաթիռով թռիչքի ժամանակ:
Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է օգոստոսի 20-ին: Հրդեհի դեմ պայքարում ներգրավված է 1500 մարդ: Այրվել է 100 հա անտառածածկ տարածք:
Վրաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ տեղում աշխատանքները շարունակում են Հայաստանից, Բելառուսից, Ադրբեջանից, Թուրքիայից օգնության հասած ուժերը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի վարչապետն իր երախտագիտությունն է հայտնել հայ հրշեջ-փրկարարներին
- Վրաստանում այրվել է 100 հա անտառային տարածք
- Վրաստանում հրդեհաշիջման ժամանակ հայ հրշեջը ծխահարվել է
- Հայ հրշեջ-փրկարարները Վրաստանում կանխել են կրակի տարածումը բնակավայր
- Վրաստանի նախագահը մեկնել է Բորժոմի
- Վրաստանում անտառային հրդեհները մարելու համար Ադրբեջանն ու Թուրքիան երկուական ուղղաթիռներ են ուղարկել
- Բորժոմիում չեն կարողանում մարել անտառային հրդեհները