Պատանի լողորդները մասնակցում են աշխարհի առաջնությանը
Ինդիանապոլիսում շարունակվող լողի աշխարհի պատանիների առաջնությունում երեկ պայքարին մասնակցել են Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը:
ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ Արթուրը 50 մետր ազատ ոճում ցույց է տվել 0.23.67 արդյունք և 83 մասնակիցների մեջ զբաղեցրել է 35-րդ տեղը, իսկ Վարսենիկը 50 մետր բատերֆլայում 0.30.83 ցուցանիշով հանգրվանել է 60-րդ հորիզոնականում: Այս մրցաձևին մասնակցում էր 72 լողորդ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան