Սայադյան. Մեզ խիստ անհանգստացնում է հանրակրթության ընդհանուր մակարդակը
«Առանձին վերապահումներով, մեզ խիստ անհանգստացնում է հանրակրթության ընդհանուր մակարդակը, ինչում համոզվել ենք վերջին երկու տարում մարզի դպրոցներում կատարած ուսումնասիրությունների արդյունքում»,- Լոռու մարզի կրթության բնագավառի աշխատողների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտարարել է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը:
Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչության պետը նշել է.
«Մենք լավագույն մանկավարժների մեծ բանակ ունենք, որոնցով հպարտանում ենք, բայց եկեք խոստովանենք, որ քիչ չեն նաև մասնագիտական պատրաստվածության այսօրվա պահանջները ոչնչով չբավարարող ուսուցիչները: Այստեղ ես տեսնում եմ թե դպրոցների մեթոդմիավորումների անբավարար աշխատանքը և թե տնօրինության անհետևողականությունը: Հանրակրթությունը մեր կրթական համակարգի ողնաշարն է, չունեցանք ուսման որակ, հանրկրթության մակարդակը չբարձրացեցինք, մեր ոչ մի ռազմավարություն արդյունք չի ունենա»:
Նա հանրակրթության բացթողումներում մեղքի բաժին է վերագրել նաև դպրոցների կառավարման խորհուրդներին
Մ. Սայադյանը քննադատել է նաև դպրոցների զգալի մասում ուսուցիչ-աշակերտ հարաբերակցության ցածր ցուցանիշը, պարտադիր ուսուցումից դուրս մնացած դեռահասների առկայությունը, որոշ դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության ցածր մակարդակը, կադրային հարցերում տնօրենների կամայական դրսևորումները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները