Կուբանում ավտոբուսի վթարից հետո հիվանդանոցում 19 տուժած է մնում
Կրասնորդարի շրջանում՝ ավտոբուսի Սև Ծովն ընկնելու հետևանքով այս պահին 19 տուժած մնում է հիվանդանոցում: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, տուժածներից 14-ն արդեն դուրս են գրվել:
Կուբան են ուղարկվել նեյրովիրաբուժներ, վնասվածքաբաներ, ռեանիմատոլոգներ, վիրաբույժներ:
«Տուժածների և նրանց հարազատների հետ աշխատում են հոգեբաններ»,-գրում է աղբյուրը:
Հիշեցնենք, որ աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը ծովն էր ընկել երեկ առավոտյան: 17 մարդ զոհվել է, նրանցից երկուսն ազգությամբ հայեր են: Մեկ մարդ համարվումէ անհետ կորած, այսօր որոնողական աշխատանքները վերսկսկել են:
Հարակից հրապարակումներ`
- Կուբանում զոհվածների թվում հայեր կան
- Կուբանում զոհերի թիվն ավելացել է
- Կուբանում ավտոբուսն ընկել է ծովը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում