Նորվեգիայի թագուհին միգրանտների հետ զբոսնել է անտառում
Նորվեգիայի թագուհին միգրանտների հետ մեկնել է անտառ զբոսանքի: Այդ կերպ նա որոշել է հայրենակիցներին հանդուրժողականության օրինակ դառնալ:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, Նորվեգիայի թագավորի 80-ամյա կինը՝ Սոնյան մի քանի կիլոմետր քայլել է Ասիայից, Աֆրիկայից, Մերձավոր Արևելքից այդ երկիր եկած միգրանտների հետ:
Նորվեգիայում գեղատեսիլ վայրերով զբոսանքը երկրում հայտնի ավանդույթ է, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ միգրանտների հետ: Իշխանությունների կարծիքով, դա թույլ կտա ժամանակը մեծ մասը տներում անցկացնող մուսուլման կանանց ինտեգրվել հասարակությանը: