Պաշտոնական Ստեփանակերտը հատուկ ուշադրություն է դարձնում Աբխազիայի հետ հարաբերությունների զարգացմանը. Բ.Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Աբխազիայի Հանրապետության արտգործնախարար Դաուր Կովեին: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը հատուկ ուշադրություն է դարձնում Աբխազիայի հետ հարաբերությունների զարգացմանը՝ հավելելով, որ Արցախում անկեղծորեն ուրախ են եղբայրական երկրի բոլոր հաջողությունների համար: