«Խոստումը» ֆիլմը ցուցադրվել է Լոս Անջելեսում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների համար
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Համայնքային խորհրդի օժանդակությամբ Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղում այսօր կազմակերպել էր «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունը՝ նախատեսված Լոս Անջելեսում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների համար:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության ծառայության հաղորդմամբ, ցուցադրությանը ներկա էին բազմաթիվ դիվանագետներ, մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կառույցների անդամներ, գիտնականներ, դասախոսներ և Կալիֆորնիայի համալսարանում հիմնադրված «The Promise» ինստիտուտի ներկայացուցիչներ:
Ողջունելով հյուրերին՝ հյուպատոս Արմելլա Շաքարյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում Հայաստանի և Սփյուռքի միացյալ ջանքերի շնորհիվ արձանագրվել է նշանակալից առաջընթաց, որի մեջ իր հաստատուն ներդրումն ունի նաև ամերիկահայ համայնքը: Արմելլա Շաքարյանը նաև ներկայացրեց Հայաստանի Հանրապետության հետևողական ջանքերը նոր ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ:
«The Promise» ինստիտուտի տնօրեն Ասլի Բալին իր խոսքում նշել է, որ իրենց ինստիտուտի նպատակն է կյանքի կոչել «Խոստումը» ֆիլմի տեսլականը՝ պատրաստել մարդու իրավունքներով զբաղվող իրավաբանների սերունդներ, որոնք հետամուտ կլինեն արդարադատությանն ու պատասխանատվությանը:
Ոջունելով ֆիլմը ցուցադրելու նախաձեռնությունը՝ Կալիֆորնիայի համալսարանի ներկայացուցիչ Քաիթ Փարքերն ասել է, որ ինքը հպարտ է Կալիֆորնիայի համալսարանում ֆիլմի ցուցադրմամբ այսպիսի հրաշալի հնարավորությամբ, որը թույլ է տալիս ֆիլմի միջոցով տեսնել ու զգալ, թե ինչ է պատահում, երբ մարդը երես է թեքում մարդուց, հասկանալ, որ հնարավոր չէ անվերջ անտեսել պատմությունը:
Խոսոտւմը ֆիլմի ցուցադրության նախաձեռնությունն իր ելույթում ողջունել է նաև «Խոստումը» ֆիլմի ստեղծագործական թիմի անդամ, պրոդյուսեր Կառլա Կարապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Պահելով խոստումը». The Huffington Post
- Իրական պատմություն, որն անհրաժեշտ է իմանալ «Խոստում»-ը դիտելուց առաջ. Time-ի անդրադարձը
- The Washington Post-ի անդրադարձը Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին
- Open Road Films Production-ը ձեռք է բերել Ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի ցուցադրելու իրավունքները
- Թուրք հոդվածագիր. «Խոստում» ֆիլմը Թուրքիայի համար գլխացավանք է դառնալու»
- Թուրքերն ու ադրբեջանցները զանգվածային «մեկ» են դնում Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին