Հայաստանը ԵՄ-ի հետ աշնանը ստորագրելու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր. Սերժ Սարգսյան
Հայաստանը աշնանը ԵՄ-ի հետ ստորագրելու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով ճամբարականների հարցերին:
«Այո՛, մենք աշնանը ստորագրելու ենք: Ինչո՞ւ եմ այսպիսի համոզվածությամբ ասում, որովհետև փաստաթուղթն արդեն իսկ նախաստորագրված է: Մենք, եթե չեմ սխալվում, մարտ ամսին հայտարարեցինք, որ փաստաթուղթն արդեն, ընդհանուր առմամբ, բանակցված է, և դրանից հետո նախաստորագրեցինք: Մենք այդ փաստաթուղթը չստորագրելու որևէ պատճառ չունենք»,- նշել է Սերժ Սարգսյանը։
Նախագահը նշել է նաև, որ որոշ՝ հատկապես օտարերկրյա լրատվամիջոցների փորձերը՝ 2013թ-ի Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի որոշումը «մեկ գիշերվա մեջ կայացրած որոշում» ներկայացնելու մասին, անհիմն են և պարզապես ծիծաղելի:
«Մենք բանակցում էինք և՛ Եվրասիական տնտեսական միության հետ, և՛ Եվրամիության հետ, որովհետև ի սկզբանե երկու կողմն էլ ասում էին, որ մեկը մյուսին չի խանգարի: Բայց երբ Եվրամիությունն ասաց՝ խանգարում է, մենք ի՞նչ պետք է անեինք»,- ասել է Հանրապետության Նախագահը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին