Փոթորիկն ամբողջությամբ հեղեղել է Հյուսթոնը
ԱՄՆ Տեխաս նախանգի Հյուսթոն քաղաքի քաղաքապետ Սիլվեստր Թյորներին հայտարարել է, որ «Հարվի» փոթորկի պատճառով ամբողջությամբ հեղեղվել է Հյուսթոն քաղաքը: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Reuters-ին:
Քաղաքապետը նաև հաղորդել է, որ հատուկ ծառայությունները 40 նավակ կօգտագործեն մարդկանց ջրից փրկելու համար:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ ստացվել է տուժածների 2 հազար ահազանգ:
«Դուրս մի եկեք փողոց: Մի մտածեք, որ փոթորիկն ավարտվել է», - ասել է Թյորները:
Աղբյուրի փոխանցմամբ, ավելի վաղ հաղորդվել էր, որ Տեխաս նահանգում մոլեգնող փոթորկից զոհերի թիվը հասել է 5-ի: