Օդի բաղադրության մեջ մարդկանց առողջության համար վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել. ԱԻՆ
Ժամը 19.30-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, դեպքի վայրում աշխատող 113 հրշեջ-փրկարարները հրդեհաշիջումն իրականացնում են կրակի օջախից 15-20 մետր հեռավորության վրա՝ առանց շնչառական օրգանների պաշտպանիչ միջոցների:
ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբն իրականացրել են տեղում վերցված օդի փորձանմուշների ուսումնասիրություն, որի արդյունքում օդի բաղադրության մեջ մարդկանց առողջության համար վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել:
«Նաիրիտ» գործարանի կառուցման հիմքում դրված են այնպիսի ինժեներատեխնիկական լուծումներ, որոնք նվազագույնի են հասցնում գործարանում տեղի ունեցած ցանկացած վթարի բացասական ազդեցությունը հարակից բնակչության և շրջակա միջավայրի համար:
Այրվող նյութի քիմիական հատկությունները բացառում են պայթյունը: Այրման արգասիքները (ջուր և ածխաթթու գազ) նույնպես վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար:
Հարակից հրապարակումներ`
- «Նաիրիտ» գործարանի հրդեհի մարումը տևական ժամանակ է պահանջելու. ԱԻՆ
- Բագիյան. Էթինոլ նյութը բարձր ջերմաստիճանի պայմաններում ինքնաբռնկման հատկություն ունի
- ԲՆ. Տոքսիկ նյութերի արտանետումը բացառվում է, տարհանման անհրաժեշտություն չկա
- «Նաիրիտ»-ում երեք հրշեջ է ծխահարվել
- ԱԻՆ. «Նաիրիտ»-ի հրդեհի հետևանքով բնակչությանը վտանգ չի սպառնում
- ԱԻՆ. «Նաիրիտ»-ում նախնական տվյալներով այրվում է էթինոլ նյութ
- ԱԻՆ. «Նաիրիտ»-ում կրակի տարածման վտանգ չկա
- Հրդեհ «Նաիրիտ» գործարանի տարածքում (լրացված)
Առնչվող տեսանյութեր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին