Ունիվերսիադա. Ուշուիստ Կարապետ Թեւոսյանն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել
Թայվանի Թայփեյ քաղաքում ընթացող ամառային 29-րդ համաշխարհային ուսանողական խաղերում ուշուիստ Կարապետ Թևոսյանն (70 կգ) անցել է կիսաեզրափակիչ և առնվազն բրոնզե մեդալ է ապահովել։
ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ քառորդ եզրափակչում Թևոսյանը հաղթել է Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Սլիպցովին: Նրանց մրցավեճի առաջին ռաունդում Բելառուսը հաշվի մեջ առաջ է եղել՝ 1:0: Սակայն ընդմիջումից հետո Կարապետը բացահայտ առավելություն է ստացել և մրցակիցը ստիպված հրաժարվել է մարտը շարունակելուց:
Այսօր Թևոսյանը կիսաեզրափակչում կմրցի իրանցի Ջաֆար Շիրզադեհի հետ: Հայաստանի երկրորդ ուշուիստը՝ Հայկ Գասպարյանը (60կգ), դուրս է մնացել մրցանակային տեղի համար պայքարից։
Ավելի վաղ, ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանին չէր հաջողվել 10 մ անհատական աշտարակացատկ մրցաձևում անցնել եզրափակիչ։ Նա վաստակել էր 342,60 միավոր։
Հարակից հրապարակումներ`
- Ծանրորդ Գոռ Մինասյանը՝ Ունիվերսիադայի չեմպիոն
- Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձել է Ունիվերսիադայի չեմպիոն
- Ունիվերսիադա. Անդրանիկ Կարապետյանը դարձել է փոխչեմպիոն
- Ունիվերսիադա. Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը՝ ոսկե մեդալակիր
- Փաշիկ Ալավերդյան. Ծանրորդներն Ունիվերսիադա մեկնում են լուրջ նպատակներով
- 3 հայ ծանրորդ կմասնակցի ամառային Ունիվերսիադային
- Սերգեյ Միքայելյանը` ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր