Տիգրան Ղարամյանը՝ Ֆրանսիայի տղամարդկանց առաջնության բրոնզե մեդալակիր
Ֆրանսիայում ավարտվել է երկրի տղամարդկանց 92-րդ առաջնությունը: Մրցաշարն անցկացվում էր շրջանային մրցակարգով:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, երկրի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում էին 10 շախմատիստ, այդ թվում՝ 9 գրոսմայստեր: Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է հանրահայտ գրոսմայստեր Էթիեն Բաքրոն, ով 9 հնարավորից վաստակել է 6 միավոր: Նույնքան միավոր վաստակած Լորան Ֆրեսինեն արժանացել է արծաթե պարգևի: Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակից Տիգրան Ղարամյանը վաստակել է 5.5 միավոր և դարձել առաջնության բրոնզե մեդալակիր: