
«Նաիրիտ»-ում երեք հրշեջ է ծխահարվել
«Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցող հրշեջներից երեքը ծխահարվել են:
Panorama.am-ին ԱԻՆ-ից հայտնեցին, որ նրանցից մեկին հենց տեղում է ցուցաբերվել առաջին բժշկական օգնություն, երեկուսը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
«Կենտրոնում համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել, ինչից հետո նրանք նորից վերադարձել են մարտական դիրքեր, այս պահին նորից մասնակցում են հրդեհաշիջմանը»,-ասաց նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Գոհար Բաղդասարյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԻՆ. «Նաիրիտ»-ի հրդեհի հետևանքով բնակչությանը վտանգ չի սպառնում
- ԱԻՆ. «Նաիրիտ»-ում նախնական տվյալներով այրվում է էթինոլ նյութ
- ԱԻՆ. «Նաիրիտ»-ում կրակի տարածման վտանգ չկա
- Հրդեհ «Նաիրիտ» գործարանի տարածքում (լրացված)