
Սոնա Աղեկյան. Երևանում նախադպրոցական կրթությունը կատաստրոֆիկ վիճակում է
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները երկու ամսավ ընթացքում հանդիպել են երևանցիների հետ, ծանոթացել ու խմբավորել քաղաքացիների բարձրաձայնած խնդիրները:
«Առավել շատ քաղաքացիներին հուզում է տրանսպորտի հարցը»,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը:
Նա հիշեցրեց խմբակցության կողմից տրանսպորտի ոլորտի բարեփոխման առաջարկությունների մասին, որտեղ նաև նախատեսվում էր, որ քաղաքապետարանի պաշտոնյանը պարտավոր են ժամանակ առ ժամանակ երթևեկել հասարակական տրանսպորտով, խնդիրն ավելի լավ հասկանալու համար:
«Երևի նրանց դա դուր չի եկել»,-ասաց Խաչատրյանը:
Խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն էլ բարձրաձայնեց մանկապարտեզների ծանրաբեռնվածության խնդիրը:
«Այս պահին 30 հազար երեխա սպասում է իր հերթին, որ գնա մանկապարտեզ: Սակայն մենք ունենք մանկապարտեզներում տեղավորել միայն 12 հազարին: Չնայած որ մենք ունենք մանկապարտեզի շենքեր, որոնք տրված են վարձակալության և օգտագործվում են այլ նպատակներով: Սա Երևանի համար գերխնդիր է, հարցը կատաստրոֆիկ վիճակում է»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: