Գարեգին 2-րդի և Փաշազադեի հանդիպումը լուրջ ազդեցություն չի ունենա ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա. Իսկանդարյան
«Չեմ կարծում, որ այդ հանդիպումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորման գործընթացի վրա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարելի է ակնկալել Մոսկվայում Համայն Ռուսիո Պատրիարքի միջնորդությամբ նախատեսված Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալահշուքյուր Փաշազադեի հանդիպումից:
Ա. Իսկանդարյանն ասաց, որ ղարաբաղյան հիմնախնդիրը քաղաքական է, լուծումն էլ քաղաքական ասպարեզում է:
«Դժվար է ոչ քաղաքական ոլորտի մարդկանց լրջորեն ազդել քաղաքական գործընթացի վրա»,- հավելեց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Panorama.am-ին հայտնել էր, որ նախնական տվյալներով, հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Մոսկվայում։ Նրանք քննարկելու են ղարաբաղյան հակամարտությանն ու տարածաշրջանային խաղաղությանն առնչվող հարցեր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան