Նոր համանախագահի նշանակմամբ ԼՂ կարգավորման գործընթացում կտրուկ փոփոխությունները պետք չէ ակնկալել . Քաղաքագետ
«Որևէ բան տեղի չի ունեցել, ԵԱՀԿ Մինսկի խմբի հեռացող, ժամանակավոր համանախագահը կրկնել է Մադրիդյան սկզբունքները, որևէ նոր բան չի ասել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով ԼՂ խնդրի կարգավորման սկզբունքների վերաբերյալ ամերիկացի հեռացող համանախագահ Հոգլանդի հայտարարությունների:
Նա կրկնեց, որ որևէ բան տեղի չի ունեցել, ապա ընդգծեց, որ սեղանին շարունակում են մնալ Մադրիդյան սկզբունքները:
Հարցին, թե ի՞նչ սպասել նոր նշանակվող ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերից, Ա. Իսկանդարյանն ասաց, որ նա փորձառու դիվանագետ է, զբաղվել է հակամարտությունների խնդրով, սակայն պետք չէ մեկ մարդու նշանակմամբ սպասել կտրուկ փոփոխության:
Հարակից հրապարակումներ`
- Դեմկուսի նախագահին անհանգստացնում է ոչ թե Հոգլանդի հայտարարությունը, այլ ԱԳՆ-ի պարզաբանումը
- Թևան Պողոսյան. Եթե Հոգլանդի նպատակը դա էր, ապա նա հասել է նպատակին
- Արցախի ԱԳ նախարար. Մեր դիրքորոշումը այդպիսի առաջարկների վերաբերյալ մնում է անփոփոխ
- Մարկարով. Տրամադրվածությունն այնպիսին է, որ դժվար թե այս տարածքները դառնան քաղաքական առևտրի առարկա
- Նալբանդյան. Ամերիկացի համանախագահը որևէ նորություն չի ասել
- ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը հրապարակել է «ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքներ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան