Օպերայի և բալետի թատրոնում սեպտեմբերին երկու պրեմիերա է նախատեսված
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 5-ից մեկնարկելու է 85-րդ հոբելյանական թատերաշրջանը: Տարվա ընթացքում նախատեսված են տասնյակ հոբելյանական հանդիսություններ, պրեմիերաներ, համերգներ և փառատոներ:
Օպերայի և բալետի թատրոնի հաղորդմամբ, 85-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկային ներկայացումն ավանդույթի համաձայն Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերան է, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին: Այդ օրը թատրոնում նախատեսված են մի շարք հոբելյանական մեկնարկային միջոցառումներ:
Սեպտեմբերի ընթացքում թատրոնում երկու պրեմիերա է նախատեսված՝ սեպտեմբերի 9-ին Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերան, իսկ սեպտեմբերի 30-ին՝ Գ.Դոնիցետտի «Պողիկտոս» 3 գործողությամբ օպերան:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան