Բրիտանական լողափը ծածկվել է «քիմիական ամպով»
Առնվազն 233 մարդ բժշկական օգնություն է ստացել այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի հարավում գտնվող ափերից մեկում հայտնվել է «քիմիական ամպ»: Ռիա նովոստին, հղում անելով Բի-Բի-Սի-ին, գրում է, որ կիրակի Բիչի-Հեդ լողափից տարհանվել են մարդիկ ինքնազգացողության վատացման պատճառով: Նրանք ունեցել են շնչառության հետ կապված խնդիրներ, փսխում, աչքերն է ցավացել, երբ հայտնվել է «մառախուղ»: Իրավապահ մարմինները պարզում են «քիմիական ամպի» առաջացման պատճառը: Այն ծովի կողմից է մոտեցել ափին:
Արտակարգ իրավիճակների ծառայությունը կոչ է արել տեղի բնակիչներին փակել դռներն ու պատուհանները:
Վեստի.ռու-ն, հղում անելով The Independent-ին, գրում է, որ ականատեսները պատմել են, որ զզացել են քլորի հոտ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում