Մահացել է Ալեն Դելոնի «ամենաերկար» սերը՝ դերասանուհի Միրեյ Դարկը
79 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասանուհի Միրեյ Դարկը: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով RTL-ին:
Դարկը կինոյում նկարահանվել է 1960 թվականից: 1969 թ-ին «Սառցե հրեշտակի» ֆիլմի նկարահանման ժամանակ դերասանուհին հանդիպել է Ալեն Դելոնին, որը ֆիլմում մարմնավորում էր Ջեֆ Կաստելոյի վարձու մարդասպանի կերպարը:
Այս հանդիպումը վճռորոշ է լինում դերասանուհու համար: Ալեն Դելոնն իր «ամենաերկար» սիրու՝ Միրեյ Դարկի հետ համատեղ ապրել է շուրջ 15 տարի:
1980-ականներից Դարկն ուներ սրտի հետ կապված հիվանդություններ, իսկ 1983թ-ին՝ Դելոնի հետ հարաբերությունների խզումից հետո, տեղի է ունենում վթար, որի հետևանքով ստանում է լուրջ վնասվածք:
Դարկին մեծ ճանաչում է բերում «Բարձրահասակ շիկահերը սև կոշիկով» կատակերգությունը, որտեղ խաղում է հայտնի դերասան Պիեռ Ռիշարի հետ:
Ընդհանուր առմամբ Միրեյ Դարկը խաղացել է 50 ֆիլմում: