«Ելք կա, եթե կոմկուսը գա իշխանության». Տաճատ Սարգսյան
«Եվ «Ելք»-ին և մյուսն երիտասարդներին խորհուրդ կտայի այնպես անեին, որ օբյեկտիվորեն վեր հանեին երկրի թերությունները, պակասեցնեին ժողովրդի հոգսը, կանխեին արտագաղթը: Ինչո՞ւ այդպիսի նպատակ չի դրվո՞ւմ, անուններ են ուզում փոխել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Տաճատ Սարգսյանն՝ անդրադրադառնալով Երևանի ավագանու «Ելք» խմբակցության՝ փողոցների որոշ անուններ անվանափոխելու վերաբերյալ առաջարկին:
«Այո, եղել են խորհրդային տարիներին նեգատիվ երևույթներ, եղել է 37 թիվ, որը մենք դատապարտել ենք, բայց այն հարյուր տարվա մեջ սա մեկ տարի է»,- ասաց կոմկուսի ղեկավարը:
Ինչ վերաբերում է Լենինգրադյան փողոցի անվանափոխությանը՝ նա ասաց. «Լենինգրադը խորհրդանիշ է ֆաշիստական Գերմանիայի ձախոխման: Լենինգրադում հայերի անունով փողոցներ կան: Սերունդները չպետք է հակադրվեն անուննեին, մենք էլ այսօր խոնարհվում ենք արցախան հերոսների ու նրանց անունների առաջ»:
Նրա խոսքով՝ «Ելք» կուսակցությունում այսօր շնորհալի երիտասարդներ կան, սակայն հավելեց. «Ինձ զարմացնում է իշխանության և գիտնականների դիրքորոշումը, որ այս հարցին չեն միջամտում: Իրոք ելք կա, ելքը կոմորմաւնիստական կուսակցության վերադարձն է, որի օրոք կնվազի արտագաղթը, երկիրը բարվոք վիճակի կգա»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան