«Նաիրիտ» գործարանի հրդեհի մարումը տևական ժամանակ է պահանջելու. ԱԻՆ
Ելնելով «Նաիրիտ» գործարանի տարածքում այրվող քիմիական նյութի քանակից և քիմիական հատկություններից՝ մասնագետները նշում են, որ հրդեհի մարումը տևական ժամանակ է պահանջելու: ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, հրդեհը տեղայնացվել է և կանխվել դրա տարածումը գործարանի տարածքում: Ժամը 18.30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տասներկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ«Նաիրիտ 1»-ի տարածքում՝ 4 երկաթբետոնյա տարրայում (յուրաքանչյուրը՝ մոտ 100 խմ) այրվում է էթինոլ (լաք) տեսակի քիմիական նյութ՝ ընդհանուր մոտ 200 խմ: Հրդեհաշիջմանը մասնակցում են 109 փրկարար ծառայող:
Հարակից հրապարակումներ`
- Բագիյան. Էթինոլ նյութը բարձր ջերմաստիճանի պայմաններում ինքնաբռնկման հատկություն ունի
- ԲՆ. Տոքսիկ նյութերի արտանետումը բացառվում է, տարհանման անհրաժեշտություն չկա
- «Նաիրիտ»-ում երեք հրշեջ է ծխահարվել
- ԱԻՆ. «Նաիրիտ»-ի հրդեհի հետևանքով բնակչությանը վտանգ չի սպառնում
- ԱԻՆ. «Նաիրիտ»-ում նախնական տվյալներով այրվում է էթինոլ նյութ
- ԱԻՆ. «Նաիրիտ»-ում կրակի տարածման վտանգ չկա
- Հրդեհ «Նաիրիտ» գործարանի տարածքում (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան