Ադրբեջանի պայթյունի գործով քրեական գործ է հարուցվել
Ադրբեջանի զենքի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված բնակիչները վերադարձել են իրենց տներ: Պահեստին հարակից մի քանի գյուղերի` Ստալչայի, Գիլյազի, Մամեգասանի, Շուրաբադի բնակիչները դուրս էին բերվել իրենց տներից, տեղափոխվել անվտանգ տարածք` տեղավորվելով վրաններում: Հրդեհի հետևանքով մի քանի արկեր ընկել էին տների վրա:
«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, հրդեհի ու դրան հետևած պայթյունի հետևանքով վնասվածքներ են ստացել վեց մարդ, որոնք աշխատել են դեպքի վայրում:
Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է երեկ առավոտյան, մարել հաջողվել է ավելի քան 8 ժամ անց: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Դեպքի պատճառները քննելու համար Ալիևի հանձնարարությամբ հանձնաժողով է ստեղծվել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան