«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում. Սամվել Բաբայան
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սամվել Բաբայանի և մյուսների գործով» դատական նիստը:
Դատախազը ներկայացրեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Ամբաստանյալ Ժորա Զաքարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով (Սամվել Բաբայանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն օժանդակելը): Ամբաստանյալ Ժորա Զաքարյանն ասաց, որ մասնակիորեն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը:
Սանասար Գաբրիելյանը մեղադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասով նախատեսված հանցագործոության կատարման մեջ (Սամվել Բաբայանի դրդմամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելը, պահելը և փոխադրելը):
Դատավորի հարցին, թե առաջադրված մեղադրանքում ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք, ամբաստանյալ Ս. Գաբրիելյանը պատասխաեց. «Երբեք, երբեք»:
Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) և 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելուն, պահելուն և փոխադրելուն դրդելը):
«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»,-հայտարարեց Սամվել Բաբայանը:
Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին, Դավիթ Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով (Սամվել Բաբայանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն օժանդակելը), Արմեն Պողոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (Սամվել Բաբայանի դրդմամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելը, պահելը և փոխադրելը):
Նրանք իրենց առաջադրված մեղադրանքները չընդունեցին կամ դիրքորոշում չհայտնեցին:
Հարակից հրապարակումներ`
- «Բա մեզ ե՞րբ է ձեռք տալիս, դա չեք ուզում իմանա՞լ». Սամվել Բաբայանը՝ դատավորին
- Մեկնարկել է «Սամվել Բաբայանի և մյուսների գործով» դատական առաջին նիստը
- Հույս ունենք՝ դատարանը բոլոր փաստերն օբյեկտիվորեն կգնահատի. Սամվել Բաբայանի պաշտպան
- ԱԱԾ-ն ավարտեց Սամվել Բաբայանի գործով նախաքննությունը
- Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են
- Սամվել Բաբայանը կմնա կալանավորված
- Սամվել Բաբայանը կմնա կալանավորված
- Ես դեռևս որևէ հիմք չունեմ քաղաքական տեսք տալու այս հարցին. Սամվել Բաբայանի փաստաբան
- Կարծիք կա, որ Սամվել Բաբայանը շուտով ազատ է արձակվելու. «Հրապարակ»
- Սամվել Բաբայանը ցանկացել է մասնակցել դատական նիստին. փաստաբան
- Վրաստանից «Իգլա» տեղափոխելու գործընթացում ներգրավված է եղել նաև ՀՀ ԱԱԾ աշխատակից. ՀԺ
- ԱԱԾ. «Իգլա»-ի գործով կասկածյալների մասնակցությամբ կատարվում են տարաբնույթ քննչական գործողություններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան