Սամվել Բաբայանի փաստաբանը միջնորդեց՝ վերացնել խափանման միջոց կիրառված կալանավորումը
«Սամվել Բաբայանի և մյուսների գործով» դատական նիստում ամբաստանյալ Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը հանդես եկավ երեք միջնորդությամբ:
Առաջին միջնորդությունը վերաբերում է Ս. Բաբայանի գույքի նկատմամբ կիրառված կալանքը վերացնելուն, քանի որ, Ա. Քալաշյանի խոսքով, այդ որոշումն իրավաչափ չէ, կոպիտ կերպով խախտում է վերջինիս սեփականության սահմանադրական իրավունքը:
Երկրորդ միջնորդությունը վերաբերում է Ս. Բաբայանի հետ տեսակցությունները և հեռախոսային խոսակցություններն արգելելուն:
«Նախաքննության ժամանակ որոշում էր կայացվել կալանավորված Սամվել Բաբայանի տեսակցությունները և հեռախոսային խոսակցություններն արգելելու մասին՝ պատճառաբանելով, որ ելնելով գործի նախաքննության շահերից, տեսակցությունները, հեռախոսային խոսակցությունները կարող են խոչընդոտ հանդիսանել գործով օբյեկտիվ քննությանը, ճշմարտությունը բացահայտելուն: Նախաքննությունն ավարտելուց հետո նախաքննության մարմինը չի վերացել նշված սահմանափակովումը:
Որևէ կերպ պատճառաբանված չէ, թե նախաքննությունն ավարտված լինելու պարագայում իր հարազատների հետ տեսակցությունը կամ հեռախոսային զրույցը ինչո՞վ կարող է խոչընդոտել գործի քննությանը: Միջնորդում եմ Սամվել Բաբայանի տեսակացությունների և հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելանքը վերացնել»,- հայտարարեց փաստաբանը:
Երրորդ միջնորդությունը վերաբերում է՝ փոխել խափանման միջոց կիրառված կալանքը։
«Եթե կալանավորման որոշման ընդունման ժամանակ դատարանը հիմք է ընդունել նախաքննության մարմինի այն փաստարկները, որ ազատության մեջ մնալով Սամվել Բաբայանը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթն ու գործի քննությանը, ապա նախաքննությունն արդեն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որից կարելի է միանշանակ կերպով հետևություն անել, որ նախաքննության մարմինը Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքը դատարանում պաշտպանելու համար գործով ձեռք բերված ապացույցները համարել է բավարար: Այդ ապացույցներն արդեն ձեռք են բերվել, ուստի քննությանը խոչընդոտելու ենթադրությունն արդեն իսկ առարկայազուրկ է: Նման պարագայում գտնում եմ, որ Սամվել Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը պահպանելն անհիմն է: Միջնորդում եմ՝ Սամվել Բաբայանի նկատամամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վեացնել և կիրառել ստորագրություն չհեռանալու մասին կամ գրավ»,- ասաց Ա. Քալաշյանը:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատարանի որոշումները կհրապարակվեն ժամը 14:30-ին:
Հարակից հրապարակումներ`
- «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում. Սամվել Բաբայան
- «Բա մեզ ե՞րբ է ձեռք տալիս, դա չեք ուզում իմանա՞լ». Սամվել Բաբայանը՝ դատավորին
- Մեկնարկել է «Սամվել Բաբայանի և մյուսների գործով» դատական առաջին նիստը
- Հույս ունենք՝ դատարանը բոլոր փաստերն օբյեկտիվորեն կգնահատի. Սամվել Բաբայանի պաշտպան
- ԱԱԾ-ն ավարտեց Սամվել Բաբայանի գործով նախաքննությունը
- Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են
- Սամվել Բաբայանը կմնա կալանավորված
- Ես դեռևս որևէ հիմք չունեմ քաղաքական տեսք տալու այս հարցին. Սամվել Բաբայանի փաստաբան
- Սամվել Բաբայանը ցանկացել է մասնակցել դատական նիստին. փաստաբան
- ԱԱԾ. «Իգլա»-ի գործով կասկածյալների մասնակցությամբ կատարվում են տարաբնույթ քննչական գործողություններ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին